Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

ԵՄ-ն արձագանքել է միջուկային ուժերի վարժանքներ անցկացնելու` Ռուսաստանի ծրագրերին

777
Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ., 00:36
ԵՄ-ն արձագանքել է միջուկային ուժերի վարժանքներ անցկացնելու` Ռուսաստանի ծրագրերին

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Փեթեր Սթանոն մեկնաբանել է մոտ ժամանակներս մարտավարական միջուկային զենքի կիրառման վարժանքներ անցկացնելու՝ Ռուսաստանի որոշումը։

«Սա ևս մեկ ապացույց է, որ Կրեմլը շահագրգռված է միայն իրավիճակի հետագա սրմամբ, որը բխում է Ուկրաինայի դեմ իր անօրինական ագրեսիայից։

Ռուսաստանին կոչ ենք անում դադարեցնել էսկալացիան, դադարեցնել անպատասխանատու հռետորաբանությունն ու անպատասխանատու վարքագիծը»,- նրա խոսքը մեջբերում է ուկրաինական «Европейская правда»-ն։