Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

Կրեմլում մեկնաբանել են Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները

632
Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ., 14:36
Կրեմլում մեկնաբանել են Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «շատ վտանգավոր» միտում է անվանել եվրոպացի քաղաքական գործիչների հայտարարությունները, հաղորդում է ТАСС-ը։

«Մենք տեսնում ենք բանավոր էսկալացիա պաշտոնական ներկայացուցիչների կողմից։ Տեսնում ենք նաև հայտարարություններ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների կողմից։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մշտապես խոսում է Ուկրաինայի հակամարտությանն իր անմիջական ներգրավվածության հնարավորության մասին։ Սա շատ վտանգավոր միտում է։ Մենք ուշադիր հետևում ենք»,-ասել է Պեսկովը։

Նա նաև մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Քեմերոնի հայտարարությունը՝ Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու հնարավորության մասին։

«Այս հայտարարությունը կարող է վտանգել եվրոպական անվտանգության ողջ ճարտարապետությունը»,-շեշտել է Պեսկովը։