Վրաստանի նախագահը քաղաքացիներին կոչ է արել ընտրություն կատարել Եվրոպայի և Ռուսաստանի միջև
637
Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ., 14:30
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քաղաքացիներին կոչ է արել ընտրություն կատարել Եվրոպայի և Ռուսաստանի միջև։ «Խնդիրը շատ ավելի լուրջ է, քան «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, գլխավորն այն է, թե ինչ տեղի կունենա ընտրությունների ժամանակ»,- ասել է նա՝ բրիտանական Sky News-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով «Վրացական երազանք» կուսակցության որոշումը՝ շարունակել առաջ մղել վիճահարույց օրենքը, ինչպես նաև ցույցի մասնակիցներին ցրելը։ «Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի գործընկերներին՝ Արևմուտքին և Եվրոմիությանը, հայտարարել է թշնամիներ և գործակալներ, որոնք փորձում են հեղափոխություն կազմակերպել Վրաստանում։ Հետևաբար, առաջիկա ընտրություններում քաղաքացիները ստիպված կլինեն քվեարկել Եվրոպայի կամ Ռուսաստանի օգտին»,- ասել է Զուրաբիշվիլին։ |
«Նիկո՛լ, ժամանակն է՝ «խնդրես» Լենային, որ հեռանա»․ Ռոբերտ Հայրապետյան
1921:12Փաշինյանն իր ավերածություններով նպատակ ունի ամբողջապես զոմբիացնել հասարակությանը»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
3320:54«Ես էս իդիոտ թեմայի վրա գրազ եմ եկել»․ Նաիրա Զոհրաբյան (լուսանկար)
4020:30«Հովիկ Աղազարյանը միաժամանակ երկու հորդորների ներքո տառապում է»․ Նարինե Մկրտչյան
5918:54«Ես մանդատ վայր դնելու մտադրություն չունեմ»․ Գեղամ Նազարյան
6718:42ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում
6318:18