Վրաստանի խորհրդարանում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել
851
Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ., 13:24
![]() Վրաստանի խորհրդարանում հայտնում են անվտանգության կարմիր մակարդակի մասին, որն այսօր օրենսդիր մարմնի տարածքում կգործի մինչև ժամը 14:00-ն։ Բացի այդ, նախատեսված միջոցառումները՝ բյուրոյի և լիագումար նիստերը, չեղարկվել են, հայտնում է խորհրդարանի մամուլի կենտրոնը։ Այս պահին խորհրդարանի տարածքում մաքրման և շենքի վերականգնման աշխատանքներ են տարվում։ Նշենք, որ գիշերը «ռուսական օրենքի» դեմ բողոքող քաղաքացիները բռնության են ենթարկվել ոստիկանների կողմից։ Հատուկջոկատայինները շենքի ծառայողական մուտքերի մոտ ցուցարարների նկատմամբ կիրառել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Չնայած լրատվամիջոցները ցուցադրել են կադրերը, Վրաստանի ՆԳՆ-ն հերքում է դրանց օգտագործումը։ Ցուցարարների մի մասը խարույկ է վառել, բարիկադներ տեղադրել խորհրդարանի շենքի դիմաց։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
