Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.

«Գեղցի Նիկոլի հերթական ողորմելիները բացահայտվեցին»․ Տիգրան Վարդանյան

137
Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ., 16:48
«Գեղցի Նիկոլի հերթական ողորմելիները բացահայտվեցին»․ Տիգրան Վարդանյան

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կիրանցում զինվորների միանալու, իսկ հետո զղջալու մասին։
Տեսեք՝ ինչ ա անում Նիկոլը: Մի քանի անողնաշարիա գտել, ովքեր նաև պայմանագրային զինծառայողներ են ու ասել՝ գնացեք Կիրանց, շոու արեք, որ մարդիկ ուրախանան, իսկ վաղը կկանգնեք, կասեք, որ զղջում եք ձեր արածի համար: Համազգային ուրախություն առաջացնել, իսկ հետո բարոյապես ու հոգեպես կոտրել ու բանակի նկատմամբ տրամադրել, էս ա սրանց գործելաոճը: Նույնը պատերազմի ժամանակ էր, երբ առավոտից երեկո ասում էին հաղթում ենք, հաղթում ենք, մեկ էլ հոպ՝ պարզվեց 4-րդ օրվանից զիջելով գալիս են, երբ գյոռբագյոռ անելուց են խոսում, մեկ էլ հոպ՝ կապիտուլյացիա:
Ժողովուրդ ջան, չկոտրվեք: Գեղցի Նիկոլի հերթական ողորմելիներն էլ բացահայտվեցին: Փորձում են շարժումը պառակտել, բայց չի ստացվելու: Վախենում են, դրա համար էլ ամեն ստորության գնալու են»։

Աղբյուրը`   Տիգրան Վարդանյան