Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 մայիսի, 2024 թ.

«Պետք է մնալ օրենքի և հարգանքի դաշտում». Բաբկեն Թունյան

289
Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ., 20:48
«Պետք է մնալ օրենքի և հարգանքի դաշտում». Բաբկեն Թունյան

ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բնականաբար, ցանկացած մասնագիտության ու զբաղմունքի տեր մարդ (լինի հոգևորական, լրագրող, թե բժիշկ) իրավունք ունի քաղաքական հայացքներ ունենալ, կարծիք արտահայտել և օրենքով չարգելված գործողություններ կատարել՝ իր տեսակետը տեղ հասցնելու կամ մարդկանց համոզելու համար: Որովհետև, այո, նա իր հիմնական զբաղմունքից բացի նաև երկրի քաղաքացի է, և սրտացավությամբ է առաջնորդվում:
Բայց, կարծում եմ, կհամաձայնեք, որ եթե մարդը մտնում է այդ դաշտ, քաղաքական խոսույթ ձևավորում ու փաստացի դիրքավորվում՝ որպես քաղաքական գործիչ, ավելին՝ փաստացի քաղաքական օրակարգով շարժում նախաձեռնում, ուրեմն այդպես էլ ընկալվելու է: Եվ իրեն ու իր թեզերին մարդիկ այդ՝ քաղաքական հարթության մեջ էլ պատասխանելու են ու հարցեր տան՝ անկախ նրանից, թե այդ մարդը հոգևորականի հագուստով է, բժշկական խալաթով, թե սպորտային համազգեստով:
Ի դեպ, ճիշտ նույն կերպ, Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդը՝ անկախ մասնագիտությունից ու զբաղմունքից, իրավունք ունի խոսելու ու հարցեր բարձրացնելու հոգևոր թեմաներից: Ոչ թե չարախնդությամբ կամ վատաբանելու մղումով, այլ նույնպիսի սրտացավությամբ, ինչպես առաջին դեպքում:
Նորմալ պրոցես է, ոչ մի ողբերգություն դրանում չկա: Պարզապես պետք է մնալ օրենքի և իհարկե՝ հարգանքի դաշտում, չանցնել կարմիր գծերն ու խնդրի քննարկումը չվերածել անձնական թշնամանքի»:

Աղբյուրը`   Բաբկեն Թունյան