«Արցախը կերան ուղղակի». Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Աբովյանում իր ելույթի ժամանակ դիմեց շարժմանը միացած արցախցիներին՝ նշելով՝ ով տարբերակված մոտեցում կցուցաբերի նրանց հանդեպ, ուրացող է և Հուդա։ «Չեմ կարողանում առանց հուզումի խոսել իմ թանկագին, նվիրական, չքնաղ արցախցիների մասին․ մեր հայրենակիցների, ում մենք ամբողջության մեջ չկարողացանք ճշմարտապես գնահատել, և հանձնեցինք մեր հայրենիքը, մեր սեփական ժառանգությունը, մեր տունը, որտեղ ջրից ավելի արյուն է հոսել, որտեղ մեր ընկերները, մեր եղբայրները, մեր հայրերը, դուստրերը, մայրերը ոտքի ելան՝ հայոց պատվի և արժանապատվության համար։ Ցավոք, այսպիսի վախճան ունեցավ ապիկարության, տհասության պատճառով։ Չասեմ էլ մյուս պիտակավորումները։ Արցախը կերան ուղղակի։ Արցախցիներս, իմ շա՜տ սիրելի ժողովուրդ․ դուք որևէ բանով տարբեր չեք։ Ով տարբերություն կդնի ձեր միջև, նրանք ուրացող են, Հուդայի բաժին են, 30 արծաթով ապրող մարդիկ են։ Արցախը մեր հայրենիքն է, մեր տունն է, Հայոց հարցի անբաժանելի մասն է։ Եվ այո, մենք պիտի վերադառնանք Արցախ։ Այլ ելք չունենք»,- ասաց Բագրատ Սրբազանը։ |
Իրանը Թուրքիայից գիշերային տեսանելիության ուղղաթիռ է խնդրել
6123:18«Կարևոր դետալ աչքաթող է արվել». Կարեն Հովհաննիսյան
4623:06Արցախցի լրագրողը պատասխանել է Տավուշի մարզային վարչության պետին
3622:54«Կապ է հաստատվել Ռաիսիի ուղղաթիռի երկու ուղևորների հետ». Իրանի փոխնախագահ
5722:30Իրաքը փրկարարական խմբեր է ուղարկում՝ Ռաիսիի ուղղաթիռը որոնելու համար
7422:24«Երկրի աշխատանքում խափանումներ չպետք է լինեն»․ Իրանի գերագույն առաջնորդ
4522:18