«Լուծումներ չգտնող/չառաջարկող իշխանությունն ու ընդդիմությունը դատապարտված են ձախողման». Հայկ Խանումյան
Արցախի նախկին պաշտոնյա Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի քաղաքական էլիտաներն ավելի ու ավելի են միֆականացնում ներքաղաքական գործընթացների վրա ազդելու՝ արցախցիների գործոնը։ Հենց սկզբից իշխանություն ձևավորած ուժը և նրա կողմնակիցներն արցախցիներին դիտարկում էին՝ որպես Ռոբերտ Քոչարյանի/Սերժ Սարգսյանի կողմնակիցներ։ Սրանից դրդված, հավանաբար, եղավ արցախցիներին քաղաքացիությունից զրկելու հանցավոր որոշումը, արցախցիների երակարաժամկետ խնդիրների լուծման քիչ ընդունելի տարբերակը։ Երևի գլխավոր նպատակն այն էր, որ արցախցիները լքեն Հայաստանը։ Այնինչ, սոցհարցումները վկայում են, որ 63 տոկոսը չի պատրաստվում լքել Հայաստանը, եթե նույնիսկ հնարավորություն ունենա։ Նույն սոցհարցումները վկայում են, որ Ռ․ Քոչարյանին և նրա ուժին պատրաստ են ձայն տալ 16 տոկոսը, իսկ Ս․ Սարգսյանին ու նրա ուժին՝ 6,7 տոկոսը։ 14,2 տոկոս էլ ստացել է Գագիկ Ծառուկյանը։ Խորհրդարանական ընդդիմությունն արցախցիներին դիտում է որպես «միտինգի մատերիալ», արցախցիների հետ տարվող աշխատանքները դրա մասին են հուշում։ Աղբյուրը` Հայկ Խանումյան |
«Վաղը ես մեկնելու եմ Կիրանց». Բագրատ Սրբազան
5920:30«Ուզում եմ վերջին անգամ դիմել Հայկ Մարությանին և իր կուսակցությանը». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
6920:24«Նիկոլի կառավարությունը հայի մեջ կոտրեց հայ լինելը»․ Նարինե Կիրակոսյան
9116:54«Եթե շարունակեք, անուն առ անուն կանդրադառնանք»․ Հենրիխ Դանիելյան
10316:18«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի ու Ադրբեջանի միջև». Ալիև
17316:00«Տեսնում ենք սահմանների որոշման գործընթացի առաջին դրական արդյունքները». Ալիև
16615:54