Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 մայիսի, 2024 թ.

«Ուշագրավ է Պուտինի երդմնակալության մասնակից արևմտյան երկրների շրջանակը». Հակոբ Բադալյան

295
Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ., 01:30
«Ուշագրավ է Պուտինի երդմնակալության մասնակից արևմտյան երկրների շրջանակը». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Ուշագրավ է Պուտինի երդմնակալության մասնակից արևմտյան երկրների շրջանակը՝ բնականաբար՝ դեսպանների մակարդակով, քանի որ այլ մակարդակ չի էլ ենթադրվել. Ֆրանսիա, Սլովակիա, Հունգարիա, Մալթա, Կիպրոս, Հունաստան:
Մեծ եզրակացություններ չեմ անում, տեսակետներս վերը թվարկած վեցյակի մասնավորապես մեզ համար առավել մերձ երկրների քաղաքական մոտիվների առնչությամբ, արտահայտում եմ պարբերաբար:
Պարզապես, աշխարհում շերտեր, երանգներ են, իսկ մեզանից շատերի գլուխներում դեռ «սև-սպիտակ», հետն էլ՝ «լամպովի» ռեժիմ ու արշիններ:
Ի դեպ, վերը թվարկած վեցյակից զատ, ուշադրության է արժանի նաև Վատիկանի ներկայացուցչի մասնակցությունը»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան