Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 մայիսի, 2024 թ.

«Սրբազանի գործը ճշմարիտ է». երթին միացել է Գուրգեն Մելիքյանը

213
Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ., 18:06
«Սրբազանի գործը ճշմարիտ է». երթին միացել է Գուրգեն Մելիքյանը

Արևելագետ, պրոֆեսոր, Արցախի բանակի գնդապետ Գուրգեն Մելիքյանը, չնայած պատկատռելի կտարիքին, ևս միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին: «Սրբազանի գործը ճշմարիտ է, հայոց գործն է սա, Հայաստանի գործն է, մենք զինվորագրված ենք այս գործին: Ով հայրենիքի կողմն է, մենք նրա կողքին ենք: Մեր հավատքի վրա, մեր արժեհամակարգի վրա է հարձակում եղել: Հավատացնում եմ ձեզ, որ մենք ուժ ենք գտնելու, վերագտնելու ենք մեզ և քայլելու ենք հպարտ»,- հավատացրեց Գուրգեն Մելիքյանը: