Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 մայիսի, 2024 թ.

«Չպիտի գլուխդ մտցնես կոկորդիլոսի երախը՝ ցույց տալու համար, որ դուխով տղա ես». Նորայր Նորիկյան

235
Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ., 04:18
«Չպիտի գլուխդ մտցնես կոկորդիլոսի երախը՝ ցույց տալու համար, որ դուխով տղա ես». Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինքնիշխանության ընկալումը չի նշանակում, որ գլուխդ տանես մտցնես կոկորդիլոսի երախը՝ ցույց տալու համար, որ դու դուխով տղա ես․․․
Ինքնիշխանությունն առաջին հերթին սեփական պետության ռազմավարական շահերի բալանսավորված սպասարկումն ու ապահովումն է միջազգային հարաբերություններում։
Երբ կորցնում ես այդ հավասարակշռությունը և ծանրության կենտրոնը սեփական երկրի առանցքից տեղափոխում ես սեփական քմահաճույքների դաշտ, աղետն անխուսափելի է․․․
Փոխարենը խոստովանել, որ պատմության այս շրջափուլում պետականաշինության գործընթացն ամբողջությամբ ձախողվել է, ընտրվել է ամեն ինչ՝ արդարացնելու ոչ մի տեղ տանող ճանապարհը, որն ավարտվելու է հերթական ողբերգությամբ ու հերթական սխալի մասին հետին թվով խոստովանելով․․․»:

Աղբյուրը`   Նորայր Նորիկյան