ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձև է հրապարակել Ռուսաստանի նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի ընտրությունը ոչ լեգիտիմ ճանաչելու մասին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը։ Բանաձևում ասվում է, որ Պուտինը նախագահի պաշտոնն ստանձնել է 2024 թվականին ընտրությունների արդյունքում, որոնք չեն եղել ազատ և արդար: «2024 թվականի մարտի 17-ին Վլադիմիր Պուտինը հռչակվեց, այսպես կոչված, նախագահական ընտրությունների հաղթող, որոնք ի սկզբանե ազատ և ազնիվ չէին. Վլադիմիր Պուտինի ոչ մի իրական հակառակորդի թույլ չտվեցին առաջադրվել։ Ավելին, այդ ընտրությունների համար ընտրատեղամասերը բացվել են Ուկրաինայի ինքնիշխան տարածքում, որը ժամանակավորապես օկուպացվել է Ռուսաստանի կողմից, և Դնեստրի ձախ ափի մոլդովական վարչատարածքային միավորներում, ինչը ՄԱԿ-ի կանոնադրության և ինքնիշխանության սկզբունքի կոպտագույն խախտում է։ ԵԽԽՎ-ն չի ճանաչում Վլադիմիր Պուտինի լեգիտիմությունը և կոչ է անում Եվրոմիության պետություններին դադարեցնել բոլոր շփումները նրա հետ, բացառությամբ մարդասիրական նպատակների և խաղաղության ձգտման։ Վլադիմիր Պուտինի ռեժիմի ընթացքում Ռուսաստանը վերածվել է տոտալիտար պետության, որի գործելաոճը հիշեցնում է հանցավոր կազմակերպություն։ Վլադիմիր Պուտինի ռեժիմը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին և զբաղվում է Ռուսաստանում բնակվող ժողովուրդների նպատակային ոչնչացմամբ, որպեսզի երկիրը զրկվի էթնիկ բազմազանությունից: Պուտինի իշխանության տակ գտնվող երկիրը դե ֆակտո բռնապետություն է դարձել։ Քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու մահվան համար պատասխանատու է Ռուսաստանի ղեկավարությունը։ Վեհաժողովն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում պարոն Նավալնու ընտանիքին, համախոհներին և կողմնակիցներին»,- ասվում է բանաձևում: |
«Նիկո՛լ, ժամանակն է՝ «խնդրես» Լենային, որ հեռանա»․ Ռոբերտ Հայրապետյան
1921:12Փաշինյանն իր ավերածություններով նպատակ ունի ամբողջապես զոմբիացնել հասարակությանը»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
3320:54«Ես էս իդիոտ թեմայի վրա գրազ եմ եկել»․ Նաիրա Զոհրաբյան (լուսանկար)
4020:30«Հովիկ Աղազարյանը միաժամանակ երկու հորդորների ներքո տառապում է»․ Նարինե Մկրտչյան
5918:54«Ես մանդատ վայր դնելու մտադրություն չունեմ»․ Գեղամ Նազարյան
6718:42ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում
6318:18