Փաշինյանը տևական ժամանակ է՝ խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը տարբեր պատճառաբանություններով արդեն տևական ժամանակ է, ինչ հետաձգում է ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումը: Դեռ ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպումից հետո ՔՊ-ական պատգամավորները սպասում էին Նիկոլ Փաշինյանին, որ գնա ԱԺ և փակ հանդիպման ժամանակ վերջապես տա իրենց հուզող հարցերի պատասխանները: Փաշինյանն էլ ամեն անգամ, զբաղվածության պատճառաբանությամբ, խուսափում է փակ հանդիպումից: Մեզ հայտնի դարձավ, որ ՔՊ-ական պատգամավորներն անգամ դիմել են խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, որ վերջինս կազմակերպի հանդիպումը. նա էլ իր հերթին է ասել, որ վարչապետը զբաղված է, բայց վստահեցրել է՝ առաջիկայում կգա հանդիպման: Հավանաբար, արդյունքները Փաշինյանի համար ևս գոհացուցիչ չեն եղել ու չգիտի՝ ինչ ներկայացնի պատգամավորներին, այդ պատճառով էլ խուսափում է հանդիպումներից»: Մանրամասները՝ թերթի համարում։ |
«Տարածքների հանձնումը վերջնականապես կոչնչացնի մեր երկրի անվտանգային համակարգը». ՀՅԴ երիտասարդական միություն
55Երեկ, 23:18«Ինչո՞ւ է այս իրողությունն անհանգստացրել Բլինքենին». քաղաքագետ
95Երեկ, 17:24Սթոլթենբերգը չհայտարարված այցով Կիևում է
145Երեկ, 17:18«Իշխանությունն իր սև գործն ակտիվ շարունակում է». Տիգրան Աբրահամյան
98Երեկ, 17:00«Հայաստանում ոստիկանն իրեն օրենքից վեր է դասում»․ Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
88Երեկ, 16:48Վրաստանում պատգամավորները շշով հարվածել են միմյանց (տեսանյութ)
150Երեկ, 16:24