Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 22 մայիսի, 2024 թ.

«Անձը, որ երկիրը համեմատում է հեղուկի հետ, վտանգ է պետության համար». Արմեն Եղիազարյան

150
Երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ., 21:18
«Անձը, որ երկիրը համեմատում է հեղուկի հետ, վտանգ է պետության համար». Արմեն Եղիազարյան

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկրի ղեկավարը երկիրը համեմատում է հեղուկի հետ, լցնում իր աշխատասեղանին, հետո շաղ տալիս ու լցնում իր վրա։ Դա միայն մի բանի է նշանակում՝ այդ մարդը պետության համար վտանգ է ներկայացնում։
Երկիրը պետք է համեմատել ապառաժ քարի հետ, որպեսզի ինչ էլ պատահի, նա կայուն կանգնի իր տեղում։
Իսկ այն անձը, որ երկիրը համեմատում է հեղուկի և հոսող ջրի հետ, նա պետության համար պետք է համարվի համար մեկ ազգային անվտանգության խնդիրը»։

Աղբյուրը`   Արմեն Եղիազարյան