«Զվարթնոցում» hացադnւլ անող Լեո Նիկոլյանին փորձել են կողոպտել
![]() Երեկ՝ մայիսի 20-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Լեո Նիկոլյանը և մատնացույց է արել մի քաղաքացու, ով, ըստ իր հայտարարության, ցանկացել է իր սայլակի մեջ տեղադրված պոլիէթիլենային տոպրակից գումար գողանալ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերները հայտնաբերել են Լ. Նիկոլյանի կողմից ներկայացված քաղաքացուն, և տեղափոխել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Երևան-Փարիզ չվերթի ուղևոր, ԱՄՆ քաղաքացի 74-ամյա Սերոժ Մեսրոպյանն է: Դեպքի փաստով ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին: Լեո Նիկոլյանը ֆրանսահայ լրագրող է, ով «Զվարթնոց» օդանավակայանում արդեն 29 օր է՝ հացադուլ է հայտարարել ու նրա մուտքը Հայաստան արգելված է: |

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հակասական են». Գալուզին
4510:23
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4910:00
«ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին»․ Գալուզին
8909:48
«Ռեժիմը փորձում է դաշտ բերել իր համար նպաստավոր օրակարգեր և փաթաթել հասարակությանը»․ Տիգրան Աբրահամյան
6909:30
«Պատժամիջոցներն ԱՄՆ-ի համար դարձել են կախվածություն»․ Բաղայի
9709:28
Երկրորդ ալիքն է սպասվում՝ ՔՊ-ում սարսափած են. «Հրապարակ»
6709:18
