«Իր ենթակա ոլորտից «բեխաբար» մարզպետը». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Իր ենթակա ոլորտից «բեխաբար» մարզպետը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարց եմ առաջադրել՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը սկսվելուց հետո մինչև այժմ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների քանի՞ ուսուցիչ է մասնակցել դրան, նրանցից քանի՞սը ի՞նչ արդյունքներ է ունեցել։ Մարզպետը հերթական անգամ չի հայտնել իր ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների այն ուսուցիչների թիվը, որոնք մասնակցել են կամավոր ատեստավորմանը: Նա պատասխանել է. «ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմը չունի տեղեկատվություն, թե քանի ուսուցիչ է ներկայացրել հայտ մասնակցելու կամավոր ատեստավորմանը, քանի որ այդ գործընթացը պարտադիր գործընթաց չէ (կամավորության սկզբուքով է), իսկ արդյունքների վերաբերյալ նախկինում տրամադրել ենք տեղեկատվություն Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների թվի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ԳԹԿ»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
16418.11.2026, 14:24
«Ուսումնական կիսամյակը մոտենում է ավարտին, իսկ դպրոցում ֆիզիկայի մասնագետ չկա»․ Արմեն Հովասափյան
14518.11.2026, 10:48
«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
19006.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
21304.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
21903.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
21130.10.2026, 14:30
