Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ.

Կապանում փորձել են հրկիզել քաղաքապետին սպասարկող «Lexus lx 570»-ը

136
Երեքշաբթի, 21 մայիսի, 2024 թ., 23:30
Կապանում փորձել են հրկիզել քաղաքապետին սպասարկող «Lexus lx 570»-ը

Այսօր՝ մայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 19։30-ի սահմաններում քաղաքացինները ահազանգել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կապանի բաժին և հայտնել, որ Կապանի քաղաքապետարանի ու մշակույթի տան մոտ ավտոմեքենա է այրվում։

Նմանատիպ ահազանգ ստացվել է նաև Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատ, սակայն մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիները մարել են կայանված վիճակում գտնվող «Lexus lx 570» մակնիշի 055 QQ 55 համարանիշի ավտոմեքենայի դիմային հատվածում առաջացած կրակը։

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան սպասարկում է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին, սակայն հաշվառված է Կապանում գործող «Նորոգշին» ՍՊԸ-ի հաշվեկշռում և «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունում է ապահովագրված ու խնդիրներ ունենալու դեպքում ԱՊՊԱ-ն կապի է դուրս գալիս Գրիգորի Փարսյանի հետ, քանի որ նշված ավտոմեքենան խնդիրներ ունենալու դեպքում ԱՊՊԱ-ում նրա հեռախոսահամարն է գրանցված։

Իրավապահները ունեն կասկածներ, որ, հնարավոր է, ավտոմեքենան միտումնավոր փորձել են հրկիզել։