«Եթե ասում ենք՝ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է այդ միլիոնուկեսի անուն, ազգանունն ունենանք»․ Անդրանիկ Քոչարյան
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի նաև ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր ստեղծել, առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների ամբողջ ցանկը։ Այս մասին «Ազատության» եթերում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը․ «Այդ անվանական ցանկը չենք կարողացել հավաքել, ունենք թանգարան, ցեղասպանության հետ կապված ամեն ինչ ունենք, բայց պետք է ունենանք ամենակարևորը՝ այդ միլիոնուկեսի անուն, ազգանունը, որտե՞ղ, ո՞նց, ի՞նչ պայմաններում, որպեսզի դա լինի շատ թիրախային։ Մենք այդ խնդիրը տասնյակ տարիներով չենք լուծել։ Այ հիմա հենց իրական Հայաստանը տալիս է այդ հնարավորությունը նաև ցեղասպանության բաց թողումը դարձնել իրականություն։ Պարզ է չէ՞, որ եթե ասում ենք միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանաք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանենք ու դնենք։ Ցեղասպանության թանգարանի պատը պետք է լրացված լինի հենց այդ ազգանուններով»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
