Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ Լեհաստանը բարձրացրել է ավիացիան
1096
Հինգշաբթի, 11 ապրիլի, 2024 թ., 09:54
![]() Ապրիլի 11-ի առավոտյան Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Խարկովին։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Նշվում է, որ առնվազն 10 հարված է հասցվել Խարկովի ենթակառուցվածքներին։ Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ արձանագրվել են էներգամատակարարման խափանումներ: Սինեգուբովը հայտնել է, որ առաջիկա ժամերին քաղաքում մետրոն չի աշխատի։ Իր հերթին, Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գլուշչենկոն Facebook-ում գրել է, որ գիշերային գրոհի ընթացքում հարվածի տակ են հայտնվել Խարկովի, Կիևի, Զապորոժիեի և Լվովի էներգետիկ օբյեկտները։ |

ՌԴ ԶՈւ-ն Սև ծովի ջրային տարածքում խոցել է Ուկրաինայի ԶՈւ-ին պատկանող չորաբեռնատար նավ
14019:13
Վրաերթի ենթարկված կինը օրեր անց մահացել է
11518:54
Գնացքի վագոն է կողաշրջվել
12413:30
Ռումինիայի լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
24912:49
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ»-ի նավթավերամշակման գործարանին (տեսանյութ)
16912:13
Լիբիայի ափերի մոտ ևս մեկ նավ է պայթեցվել
304Երեկ, 23:49
