Կոտրել են սրճարանի դռան ապակիները՝ պատճառաբանելով, որ աղմուկը խանգարում է իրենց
125
Շաբաթ, 06 ապրիլի, 2024 թ., 12:06
Այսօր՝ ապրիլի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանություն տեղեկություններ են ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանում գործող «МЯТА LOUNGE» սրճարանի ապակյա դուռը կոտրել են, ներսում վիճաբանություն է տեղի ունենում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխվել ՀՀ և ՌԴ քաղաքացիներ՝ Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Վահե Հ-ն և Գեղարքունիքի մարզի բնակիչ 34-ամյա Լևոն Կ-ն են: Բերման ենթարկվածները եղել են ոչ սթափ, իսկ Վահե Հ-ն կասկածվում է ապակին կոտրելու մեջ: Նրանք իրենց քայլը պատճառաբանել են նրանով, որ բնակվում են սրճարանի վերևի հարկերից մեկում ու սրճարանի աղմուկը խանգարում է իրենց անդորրը: |
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ուղևոր է մահացել
127Երեկ, 22:18Դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է
128Երեկ, 21:54Լոնդոնում տղամարդը սամուրայական թրով հարձակվել է անցորդների վրա․ երեխա է զոհվել (տեսանյութ)
327Երեկ, 20:3016 տարեկան տղան նետվել է Կիևյան կամրջից. նրան ողջ են հայտնաբերել
108Երեկ, 13:18Կոլումբիայում ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր
355Երեկ, 09:48Օդեսայի ուղղությամբ ռուսական հրթիռային հարվածի հետևանքով 5 մարդ է զոհվել
199Երեկ, 09:30