«Ի՞նչ ունեք ինձ հետ կիսելու». Արտակ Բեգլարյան
![]() Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը գրել է․ «Արդեն որերորդ անգամ է, ինչ տարբեր լրատվամիջոցներ ու բլոգերներ հրապարակումներ են անում և ինձ ու Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությանը խիստ անհիմն կերպով «կապում» են ՀՀ իշխանությունների հետ: Հատկանշական է, որ իշխանական քարոզչամեքենան էլ մեզ «կապում» է ընդդիմության հետ: Այնինչ, իրականում ոչ մի քաղաքական ուժի հետ կապ ու կախվածություն չունենք. նրանք, փաստորեն, ի վիճակի չեն հասկանալ, որ մենք կարող ենք պարզ ու ազնիվ մղումներ ունենալ՝ օգնելու մեր ժողովրդին: Ամեն մեկն իր արշինով է չափում դիմացինին... Պահանջում եմ բոլոր լրատվամիջոցներից ու անձանցից իմ մասին տեղեկություններ ու կարծիքներ հրապարակելուց առաջ ինձնից ևս կարծիք վերցնել և զերծ մնալ անապացույց պնդումներից: Եթե այս կեղտոտ արշավը շարունակվի, ես ստիպված եմ լինելու դիմել իրավական գործիքակազմերի կիրառման և հասնել զրպարտիչների իրավական պատասխանատվության, որքան էլ հրապարակումներ կատարողները փորձում են օգտվել իրավական բացերից: Հ.Գ. -Ի՞նչ ունեք ինձ հետ կիսելու, եթե ոչ մեկի հաշվին չեմ իմ հանրային գործունեությունը ծավալում և առանց որևէ անձնական շահի ու վարձատրության անխոնջ կերպով փորձում եմ իմ ծառայությունը բերել Հայրենիքին ու ժողովրդին: Թե՞ Ձեզ համար խորթ է, որ մարդը ազնիվ մղումներով փորձում է ծառայել այլոց ու իր արժեքներին՝ առանց որևէ տողատակի ու հետին մտքի»: Աղբյուրը` Արտակ Բեգլարյան |
«44-օրյա պատերազմի առաջին օրերից Արմեն Աշոտյանին չեզոքացրին». Կարեն Վրթանեսյան
9202:06«Սա սպառնալի՞ք է, գուցե»․ Հակոբ Բադալյան
122Երեկ, 17:3618 տարի անց ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը կարող է փոխվել
124Երեկ, 17:12«Ինչո՞ւ է Ալիևը պահանջում լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»․ Զաքարյան
135Երեկ, 17:06Բաքուն պնդում է, թե հայկական հետախուզական ԱԹՍ է որսացել
128Երեկ, 16:42Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են Վալաամ կղզում և տաճար այցելել (տեսանյութ)
213Երեկ, 16:24