Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ.

«ՌԴ-ի հետ կապված հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել»․ Փաշինյան

165
Երեքշաբթի, 02 ապրիլի, 2024 թ., 21:36
«ՌԴ-ի հետ կապված հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել»․ Փաշինյան

«ՌԴ-ի հետ կապված հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակված ռիլսում ասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր գործընկերները չեն կարող ցույց տալ մի տեղ, ասել, որ այ այստեղ այս ինչ պարտավորվածությունն ունեիք, ու չեք կատարել: Մենք կարող ենք ցույց տալ և ցույց ենք տալիս: Լեգիտիմ հարցեր ենք բարձրացնում և ակնկալում ենք այդ լեգիտիմ հարցերի բովանդակային պատասխան: Քանի այդ պատասխանը չի հնչել, ուրիշ ինչ էլ ասվի, հարցի լուծում չի ինելու»,- հավելել է վարչապետը: