40+10 հազարական դրամ աջակցություն կստանան Արցախից տեղահանված անձանց ընտանիքում նոր ծնվող երեխաները
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հարց ու պատասխանի ձևով ներկայացրել է Արցախից բռնի տեղահանված անձանց 40+10 հազար աջակցության ծրագրի մանրամասները․ ՀԱՐՑ։ Ի՞նչ պայմաններով և ի՞նչ ժամկետով է նախատեսվում իրականացնել 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը։ Ծրագիրը կիրականացվի մինչև տարեվերջ, որից հետո, կվերանայվեն ծրագրի պայմանները՝ սահմանելով իրավիճակից բխող առաջնահերթություններ։ 40+10 հազար դրամ ծրագիրն այս պահին նույն ձևաչափով շարունակելը նպատակ ունի օգնել ընտանիքներին հոգալու իրենց կեցության ծախսերը՝ միաժամանակ ստեղծելով հնարավորություն, որ վերջիններս ձեռք բերեն աշխատանք և ունենան կայուն հեռանկար Հայաստանում։ ՀԱՐՑ։ Նոր փոփոխությամբ ընդլայնվել է ծրագրի շահառուների շրջանակը, ովքե՞ր այսուհետ կկարողանան օգտվել ծրագրից։ ՊԱՏԱՍԽԱՆ։ Պահպանելով 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիմնական պայմանները՝ միաժամանակ ընդլայնվել է շահառուների շրջանակը, մասնավորապես՝ եթե մինչ այժմ ծրագրից կարող էին օգտվել միայն 2023 թ․-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք, ապա ապրիլ ամսվանից սկսած ծրագրից կարող են օգտվել նաև 2020 թ․-ից հետո Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների այն անդամները, որոնք չեն հանդիսանում Կառավարության 2022 թ․ որոշմամբ ՀՀ-ում իրականացվող բնակարանային ծրագրի շահառու։ Նոր փոփոխություններով՝ ծրագրից կկարողանան օգտվել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներում նոր ծնված և ծնվող երեխաները կամ բոլոր այն մինչև 18 տարեկան երեխաները, որոնց դրամական աջակցություն նշանակելու դիմումը ներկայացրած ծնողը (խնամակալը/հոգաբարձուն) հանդիսանում են միջոցառման շահառու։ ՊԱՏԱՍԽԱՆ։ Այն հայրենակիցները, ովքեր մինչ այժմ օգտվում էին 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից, նոր դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չունեն։ Համակարգն ամեն ամիս կստուգի նրանց տվյալնների համապատասխանելիությունը ծրագրի պայմաններին, և տվյալները կուղարկվեն վճարման։ Նոր դիմում ներկայացնելու անհրաժեշտություն կլինի ծրագրում ընդգրկված շահառուների նոր խմբի դեպքում։ Նրանց դիմումներն առցանց եղանակով կընդունվեն ապրիլի 15-ից հետո։ ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, եթե Դուք առայժմ չեք ստացել 100,000 դրամ միանվագ աջակցությունը և Ձեր դիմումը շուրջ 350 դիմումների շարքում քննվում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից, ապա Ձեր դիմումի քննության ավարտից հետո Դուք կստանաք ինչպես միանվագ 100 հազար դրամ աջակցությունը, այնպես էլ 50 հազար դրամ աջակցությունը՝ նախատեսված առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար։ Դուք կկարողանաք օգտվել նաև կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով վճարվող 40+10 հազար դրամ ծրագրից՝ սկսած հոկտեմբեր ամսից, բնականաբար, եթե համապատասխանեք այս ծրագրով նախատեսված մյուս պայմաններին ևս»։ |
«Վաղը ցերեկը գործող հզոր ցիկլոնը կտրուկ կկորցնի իր ուժը»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
1322:48«Ղարաբաղը տվեցին, բայց խաղաղություն ու հանգստություն չկա»․ Կարեն Վրթանեսյան
2022:18«Ինչքան քվե ստացել են, նույնքանի սահմաններում «կառավարում են»»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
2321:48Երևանի փողոցները կրկին հեղեղվել են (տեսանյութ)
2621:36«Մի երկրում, որտեղ անձրևը տակնուվրա է անում երթևեկությունը, մեծ-մեծ բաների մասին խոսելն անմեղսունակություն է»․ Սամվել Ֆարմանյան (տեսանյութ)
2721:24««Բարի և չար» սրբազանների արանքում չմոռանանք, թե ինչի համար ենք «հավաքվել»»․ Արմեն Աշոտյան
4320:00