Ղազախստանում տարհանվել է 7000 մարդ. փակ է սահմանային անցակետը
![]() Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի սահմանային ծառայությունը հեղեղումների հետ կապված իրավիճակի պատճառով ուրբաթ օրվանից ժամանակավորապես դադարեցրել է Ռուսաստանի հետ սահմանին գտնվող անցակետերից մեկի աշխատանքը։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Կոստանայի շրջանում հեղեղումների հետ կապված իրավիճակի պատճառով 2024 թվականի մարտի 29-ից Ժելկուար ավտոմոբիլային անցակետով ժամանակավորապես դադարեցվել է Ղազախստանի Հանրապետության պետական սահմանով մարդկանց, տրանսպորտային միջոցների, բեռների և ապրանքների անցումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ղազախստանի Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ներկայում ջրի տակ են գտնվում ավելի քան 400 մասնավոր բնակելի տուն և 300 բակային տարածք Ակտոբե, Ակմոլա, Կոստանայ, Արևմտյան Ղազախստան, Հյուսիսային Ղազախստան և Պավլոդար շրջաններում։ Հանրապետության 7 մարզերի 26 բնակավայրեր մնում են առանց տրանսպորտային կապի։ Նշվում է, որ քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կողմից տարհանվել է գրեթե 6 հազար մարդ, որից գրեթե 2 հազարը՝ երեխա: Ստեղծվել են ժամանակավոր տեղակայման կետեր։ Դրանցում հիմա մոտ 3 հազար քաղաքացիներ են, որոնց տները հեղեղված են։ |

Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ կա 1 զոհ, 1 վիրավոր
11621:24
Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր
12718:18
20-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը
10817:30
«Նախնական տեղեկություններով՝ զինծառայող է ինքնասպան եղել»․ Լիա Սարգսյան
12313:30
30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայի մեջ, ապա նաև խոտերի մեջ
11810:24
Պանամայում 7.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
173Երեկ, 23:00
