«Գուցե ընդունեք, որ լավ բան չեք անում»․ Մանուկյանը՝ Կոնսերվատորիայի և «Գոյ» թատրոնի խնդիրների մասին
![]() ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն անդրադարձավ Կոնսերվատորիայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես ուսանողների, շրջանավարտների և դասախոսների ստորագրությամբ ԿԳՄՍ ներկայացված դիմում-պահանջին, որտեղ նշում են, որ դեմ են Կոնսերվատորիայի միավորմանը այլ ԲՈՒՀ-ի հետ, շենքի տեղափոխմանը և ակադեմիական քաղաքի մաս կազմելուն։ Անդրադարձին ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց․ «Կոնսերվատորիայի շուրջ որևէ իրադարձություն տեղի չի ունենում, մենք ունենք կրթության զարգացման պետական ծրագրով ամրագրված շատ կարևոր թիրախ, որը մեր բուհական համակարգի արդյունավետության բարձրացումն է և որի շրջանակներում հստակ ամրագրված է, որ մենք պետք է գնանք պետական ԲՈՒՀ-երի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացին․ դա նորություն չէ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ ծրագիրը քննարկման կարիք ունի, որպեսզի շահառուները լավ պատկերացնեն։ Հակադարձելով նախարարի պատասխանին՝ Արեգնազ Մանուկյանն ասաց, որ եթե ամեն ինչ լավ լիներ, ապա ստորագրահավաքի ու դիմում-պահանջի կարիք չէր լինի։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
