Մինչև 13 տարեկան երեխային չի կարելի նստեցնել մեքենայի առջևի նստատեղին․ ԱՆ
![]() Ամեն տարի հազարավոր երեխաներ տուժում են ավտովթարներից: Թեմային անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարարությունը: Մանկական նստատեղը (քարսիթը) 71–82%-ով նվազեցնում է վթարների ժամանակ երեխաների՝ վնասվածքներ ստանալու հավանականությունը: Իսկ ամրագոտիների օգտագործումը կիսով չափ նվազեցնում է մահվան և լուրջ վնասվածքների ռիսկը մեծ երեխաների և մեծահասակների համար: Երեխաների անվտանգ երթևեկությունն ապահովելու համար պարտադիր պահանջ է մեքենաներում քարսիթի առկայությունը: Քարսիթի ճիշտ ընտրությունը կախված է երեխայի տարիքից, հասակից և զարգացման առանձնահատկություններից: 1. Երթևեկելիս մինչև 13 տարեկան երեխային չի կարելի նստեցնել մեքենայի առջևի նստատեղում: 2. Թույլ չտալ, որ երեխան մեքենայի պատուհանից դուրս հանի ձեռքերը, գլուխը, ոտքը: 3. Երեխային երբեք ավտոմեքենայում մենակ չթողնել: 4. Լավագույն անվտանգությունն ապահովում է ավտոմեքենայի հետին նստատեղին ամրացված հատուկ մանկական նստատեղը: Նշենք, որ ավտոմեքենայի ընթացքին հակառակ ուղղությամբ նստեցնելը ցանկալի է մինչև 2-3 տարեկանը լրանալը՝ համաձայն Ամերիկայի մանկաբույժների ակադեմիայի խորհրդատվության: Երեխայի անվտանգության ապահովումը ծնողի կարևորագույն խնդիրներից մեկն է: |

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ
20002.09.2026, 20:06
«Քարսիթների չօգտագործման հետևանքները». Դավիթ Թումասյան (տեսանյութ)
18131.08.2026, 22:12
««Մաշան և արջը» մուլտֆիլմն իր բարությամբ գրավել է ամբողջ աշխարհը». Պեսկով
48521.08.2026, 14:34
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳՆ (տեսանյութ)
17119.08.2026, 22:36
5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր
20518.08.2026, 20:12
«Գաջեթների չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ ուշադրության ու վարքի վրա». ԱՆ
16018.08.2026, 11:18
