Երևան`   +13 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

«Ահաբեկչության գործով կալանավորվածների առաջին ցուցմունքները հաստատել են ուկրաինական հետքը». Բորտնիկով

613
Երեքշաբթի, 26 մարտի, 2024 թ., 20:24
«Ահաբեկչության գործով կալանավորվածների առաջին ցուցմունքները հաստատել են ուկրաինական հետքը». Բորտնիկով

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածների ցուցմունքները հաստատում են ուկրաինական հետքը, ասել է ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը լրագրող Պավել Զարուբինին:
«Ձերբակալվածներից ստացված նախնական տվյալները հաստատում են դա, հետևաբար մենք կհստակեցնենք այն տեղեկատվությունը, որը պետք է մեզ ցույց տա՝ իրակա՞ն է ուկրաինական կողմի ներկայությունն ու մասնակցությունը, թե՞ ոչ: Ամեն դեպքում, առայժմ հիմքեր կան ասելու, որ դա հենց այդպես է»,- ասել է հետախուզական ծառայության ղեկավարը։ Նա ընդգծել է, որ իսլամիստները չէին կարող ինքնուրույն պատրաստել նման ահաբեկչություն, «իհարկե, նրանք աջակցություն են ստացել»։
Ինչպես երեքշաբթի ավելի վաղ պարզաբանել է Բորտնիկովը, պատվիրատուն դեռ չի հայտնաբերվել, սակայն ԱԴԾ-ն տեսնում է, թե ով է կազմակերպել հարձակումը և հավաքագրել հանցագործներին։ Նրա խոսքով՝ ահաբեկչությունը ձեռնտու էր արևմտյան հետախուզական ծառայություններին և Ուկրաինային՝ Ռուսաստանում իրավիճակը ցնցելու և հասարակության մեջ խուճապ սերմանելու համար։