Ձերբակալվել է Crocus-ի գործով 8-րդ մեղադրյալը
![]() Մոսկվայի Բասմանի դատարանը ձերբակալել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով 8-րդ մեղադրյալին։ Նա ծնունդով Ղրղզստանից է։ Ալիշեր Կասիմովը կմնա կալանքի տակ մինչև մայիսի 22-ը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: Քննության միջնորդությամբ նիստն ընթացել է փակ ռեժիմով։ Կասիմովը գրանցված է Կրասնոգորսկի շրջանում՝ Պուտիլկովո գյուղում, հայտնել են դատարանում։ Անհատ ձեռնարկատեր է, սրճարանի սեփականտեր։ Կասիմովը դատարանում հայտնել է, որ 32 տարեկան է, ամուսնացած է, ունի երեք երեխա, նախկինում դատված չի եղել: Պատասխանելով դատավորի այն հարցին, թե արդյոք իրեն հասկանալի է մեղադրանքի էությունը, Կասիմովը հայտարարել է, որ չի իմացել, որ իր բնակարանը հանձնում է ահաբեկչության հետ կապ ունեցող անձանց։ Նա ասել է, որ ինքը պարզապես հայտարարություն է տարածել, որ բնակարան է վաճառում։ Ենթադրվում է, որ Ալիշեր Կասիմովը բնակարանը հանձնել է ահաբեկիչներից մեկին՝ Ֆարիդունի Շամսուտդինին։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
