Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Վարդգես Սուրենյանցի «Սալոմեն» վերադառնում է

725
Երկուշաբթի, 25 մարտի, 2024 թ., 22:48
Վարդգես Սուրենյանցի «Սալոմեն» վերադառնում է

Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։
Այս մասին հայտնում է Ազգային պատկերասրահի ֆեյսբուկյան էջը:
2019 թվականին «Սալոմեն» հիմնովին վերականգնման նպատակով տեղափոխվել էր Ազգային պատկերասրահի Վերականգնման և կոնսերվացման բաժին։ Չորս տարի տևած համալիր վերականգնումը Վարդգես Սուրենյանցի ամենատպավորիչ և ազդեցիկ կտավներից մեկին՝ «Սալոմեին», վերադարձրեց իր երբեմնի տեսքն ու շքեղությունը։
«Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագծի շրջանակներում՝ մեկ գործի ցուցադրությամբ, այն շուտով կներկայացվի հանրությանը։
Գեղարվեստական այս բարձրարժեք կտավը դասվում է համաշխարհային կերպարվեստում Սալոմեին նվիրված լավագույն երկերի շարքին։
1929 թվականին Հռոմից Երևան տեղափոխված այս գլուխգործոցը մշտապես ներկայացված է եղել Հայաստանի ազգային պատկերասրահում։