Ահաբեկիչներից մեկը մարտի 7-ին ևս եղել է Crocus City Hall-ում
![]() Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացրած ենթադրյալ ահաբեկիչներից մեկը օրեր առաջ եկել է իտալացի կատարող Ալեսանդրո Սաֆինայի համերգին։ Այս մասին լրագրողներին հայտնել է լուսանկարչի գործընկերը, ով մարտի 7-ին համերգասրահում լուսանկարել է ենթադրյալ ահաբեկիչներից մեկին։ «Նա եկել էր՝ որպես Crocus-ի սովորական այցելու, Ալեսանդրո Սաֆինայի համերգին: Ասում են՝ նա իրեն տարօրինակ է պահել, նստել է բազմոցին ու աղոթել, ինչ-որ բան շշնջացել, հետո տենդագին շրջել սրահով»,- լուսանկարչի խոսքերն է փոխանցում նրա գործընկերը։ Կասկածյալին նկարահանել են նաև «Պիկնիկ» խմբի պաստառի դիմաց։ Մարտի 22-ի ահաբեկչությունը տեղի է ունեցել հենց այդ խմբի ելույթից առաջ: Ավելի վաղ հրապարակել էինք նրա ձերբակալման տեսագրությունը: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
