Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.

«ՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում». Սթոլթենբերգ

704
Երկուշաբթի, 18 մարտի, 2024 թ., 23:36
«ՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում». Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում, այլ հանդես է գալիս այս երկրների միջև երկարաժամկետ խաղաղության օգտին, Բաքվում ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարաժամկետ խաղաղությունը շատ կարևոր է։ Երեկ մեր հանդիպման ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանն ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը, և ես լիովին աջակցում եմ դրան», - ասել է Սթոլթենբերգը AzTV-ին տված հարցազրույցում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ խաղաղության հաստատումը կնպաստի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը։ «ՆԱՏՕ-ն միջնորդ չէ ընթացիկ բանակցություններում, այլ աջակցում է երկարաժամկետ խաղաղությանը, քանի որ դա շատ կարևոր է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային անվտանգության և կայունության համար։ Խաղաղությունն անհրաժեշտ է ապագա բարգավաճման համար, քանի որ խաղաղ պայմանները նպաստում են տնտեսական զարգացմանը»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։