«Կոնսերվատորիայի ռեկտորին հիշեցրին, որ հենց ինքն այս շենքում քաղաքական պահանջով նստացույց է արել». Զարուհի Մուրադյան
![]() Նկարչուհի Զարուհի Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուզում եմ մի քանի բառով անդրադառնալ այսօրվա Կոնսերվատորիայի ժողովին: Ցավոք, կես ժամ ուշացա, բայց ելույթները շատ էին: Կրքոտ և ջղայն ելույթներ կային և՝ պատմական և ստեղծագործական ելևեջներով: Մի քանի ելույթ քաղաքական բնույթ ունեին, սակայն ռեկտորը փորձեց կանխել՝ ասելով, որ այս հավաքը քաղաքական չի: Բարեբախտաբար, նրան հիշեցրեցին, որ հենց ինքն այս շենքում քաղաքական պահանջով նստացույց է արել: Խոսվեց բարձր վճարների, ցածր աշխատավարձերի և կոնսերվատորիան Կենտրոնից հանելու դեպքում անհարմարությունների մասին: ԿԳՄՍՆ-ից եկած սուբյեկտը ոչ մի ուղիղ հարցի չէր պատասխանում, պարբերաբար օգտագործում էր «կլաստեր» անհայտ բառը և ի զարմանս ինձ խոսում էր «ձեզի» «ինձի» «քեզի» բառապաշարով: Քանի որ Գեղարվեստի ակադեմիայի գլխին նույնպես այս վտանգը կախված է, ես ինձ թույլ տվեցի ելույթ ունենալ և ասել, որ՝ սիրելի ուսանողներ, ձեզ սխալ են ասում, սա քաղաքական հարց է, նախարարության մանր-մունր չինովնիկներին ուղարկում են ձեր գոլորշին բաց թողնելու համար և որ սա համակարգված հիբրիդային պատերազմի մաս է մեր մտավոր և հոգևոր պոտենցիալը ոչնչացնելու համար և ի վերջո երկիրը քանդելու: Կարծես շատերը հասկանում են դա: Եվ վերջում, որ՝ սրանք՝ իշխանություններն, այնքան ապիկար են, որ ոչ մի բան ի վիճակի չեն կառուցել: Այ քանդելը լավ է ստացվում: Տեսնենք դեպքերը ոնց կզարգանան, երանի շատերի կասկածը, որ մեզ զբաղեցնում են «անկլավ» կոչված դավաճանությունը իրագործելու համար, ճիշտ չլինի»: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
