Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

«Դատարանը «շառից, փորձանքից հեռու» որոշում է ընդունել». Մհեր Մկրտչյան

355
Երեքշաբթի, 12 մարտի, 2024 թ., 17:18
«Դատարանը «շառից, փորձանքից հեռու» որոշում է ընդունել». Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դատարանը «շառից փորձանքից հեռու» որոշում ա ընդունել))՝ ինձ Մհեր Մկրտչյան թատրոնից հանելը անվավեր ճանաչել, բայց պաշտոնում չվերականգնել))...
Պատկերացնո՞ւմ եք, հանկարծ պարզվեց, որ կրթություն ամեն դեպքում ունեմ:
Չեմ բողոքարկելու: Դա ավելի երկար կտևի, քան ինձ իմ սիրած աշխատանքից զրկողների անհետանալը մեր կյանքից:
Հա... Մհեր Մկրտչյան թատրոնը իմ համար շատ անձնական հարց է՝ դա կապված է իմ ազգանվան հետ))..
Հաճելի չի, որ հիմա Ալբերտ Մկրտչյանի բալկոնում ՔՊ երիտասարդներ են նկարվում, բայց Արցախ ենք կորցրել՝ բալկոնը կարևոր չի:
Վայելեք թատրոնը մինչև իմ վերադարձը))... Որոշ ժամանակ անց տենց հնարավորություն չեք ունենա:
Բալկոնները Մկրտչյանների ֆիլմերում առանձին գործող անձեր են: Շատ ավելի շնչավոր, քան դրանց վրա հիմա կանգնողները»:

Աղբյուրը`   Մհեր Մկրտչյան