«Փակվում է Երևանի պետական կոնսերվատորիան. սա նույնն է, ինչ թուրքը գրավի Երևանը». Աննա Պողոսյան
![]() Մեներգչուհի Աննա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փակվում է Երևանի պետական կոնսերվատորիան: Սա նույնն է, ինչ թուրքը գրավի Երևանը: Կոնսերվատորիայի շենքում հանգրվանելու է մի հերթական հյուրանոց, այսինքն՝ 600 տարի թուրքի աճեցրած գեղջուկների և վաշխառուների սերունդ հայախոսները կտոնեն հերթական հաղթանակը՝ հայրենավաճառ տականքների իշխանության շնորհիվ: Ավարտվում է և շատ անփառունակ, մի փորձ՝ հայ ազգին հասցնելու երաժշտական մեծ արվեստի ավետիսը: Սա ազգային աղետի հերթական մի արար է, որն արժանանում է «ազգի» լուռ համաձայնության, իսկ իրականում՝ վերջնական ինքնասպանության: Կոնսերվատորիայի շենքը հատուկ կառուցված է երաժշտական արվեստ ուսուցանելու համար: Այն իրականում մեր ազգի երեսն է, որը շուտով վերածվելու է մի հերթական անառականոցի։ Ազգը արժանի է պետականության, երբ անշարժ գույքի եկամտաբերությունը երկրորդական է արվեստի առջև: Ցավալի է այս ամենը: Չկա արցախցի, ով հրապարակավ դեմ է Արցախի հանձմանը, չկա գեներալ, ով դեմ է բանակի ոչնչացմանը, չկա երաժիշտ, ով դեմ է երաժշտական արվեստի ոչնչացմանը: Սա աղետ էլ չէ, սա ինքնակործանում է: Կոնսերվատորիայի փակման դեմ պետք է լիներ բոլոր, բոլոր երաժիշտների ընդվզում, բայց այն չկա: Ինչպես չկա ընդվզում պետականության կորստի դեմ: Ֆաշիստական այս ինքնանվաստացումը մի օր երևի կավարտվի՝ հուսամ ոչ արտաքին նվաճման հետևանքով: Այսօր կոնսերվատորիայի փակման դեմ բողոքող չկա՝ ստրուկը կերել է գրեթե բոլորին: Հասկանալի է, որ ազգակործան այս հերթական արարը ևս կպսակվի հաջողությամբ, ինչպես Արցախի հանձնումը և Հայաստանի տարածքների զիջումը: Մնացել ենք 10-15 հոգով, ովքերով սարսափած ենք այս սրիկայությունից և իրենց «երաժիշտ» համարող ոլորտի անհամար ոչնչություններից: Ակնհայտ է, որ կոնսերվատորիայի վերականգնումը՝ հայրենավաճառ տականքների հեռացումից հետո, միգուցե լինի նաև անհնար: Ոչ մեկին ոչ մի կոչ չեմ անում, քանզի ստրկացած ազգին նման կոչերով դիմելը անիմաստ է: Չեք ուզում դասական երաժշտություն, չեք ուզում Կոմիտաս, ուրեմն ապրեք թուրքական մուղամի տակ: Բայց միևնույնն է՝ Հայկը հաղթելու է Բելին, հայկական երաժշտությունը կվերածնվի, Խաչատուրյանը և Բաբաջանյանը, Սպենդիարյանն ու Միրզոյանը, մեր մյուս մեծերը կվերադառնան, իսկ հիմա՝ դավաճանների օրերն են, որոնց մենք հայերս, պետք է դիմանանք»: Աղբյուրը` Աննա Պողոսյան |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
