««Զվարթնոցով» գործը չի սահմանափակվի». Զատուլին
![]() Հայաստանը շարունակում է խզել քաղաքական և ռազմական կապերը Ռուսաստանի հետ, «Գազետա»-ի հետ զրույցում զգուշացրել է ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Այսպես է նա մեկնաբանել Երևանի պահանջը՝ դադարեցնել ռուս սահմանապահների ծառայությունը «Զվարթնոց» օդանավակայանում։ Զատուլինի խոսքով՝ միակ բանը, որից չի ցանկանա հրաժարվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տնտեսական և առևտրային հարաբերություններն են։ «Հայաստանի կառավարությունը ցուցադրաբար խզում է կապերը Ռուսաստանի հետ, առիթներ է փնտրում, մի քայլին հաջորդում է մյուսը, դա համապատասխանում է նրանց քաղաքականությանը։ Կարծում եմ՝ «Զվարթնոցով» գործը չի սահմանափակվի։ Ինչ էլ որ նրանք հիմա ասեն, նրանք աստիճանաբար իրականացնում են այն, ինչի մասին մենք զգուշացնում էինք՝ դա ՀԱՊԿ-ից դուրս գալն է, հետո դնելու են Գյումրիում ռազմաբազայի գոյության հարցը»,- ասել է Զատուլինը: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
