Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Կարևոր է, որ Արցախից պաշտոնական դիրքորոշում և գնահատական է հնչեցվում». Տիգրան Աբրահամյան

181
Ուրբաթ, 01 մարտի, 2024 թ., 02:06
«Կարևոր է, որ Արցախից պաշտոնական դիրքորոշում և գնահատական է հնչեցվում». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախի խորհրդարանական 5 խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում բավականին կոշտ գնահատականներ են հնչեցրել ՀՀ կառավարության՝ Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերի վերաբերյալ:
Ըստ Արցախի խորհրդարանի՝ ՀՀ կառավարության կողմից նախատեսվող ծրագրերը համարժեք չեն տիրող իրավիճակին:
Ընդ որում՝ մինչ այս պահը իրականացված ծրագրերը չեն քննարկվել ո´չ Արցախի խորհրդարանի, ո´չ կառավարության, ո´չ նախագահի հետ, իսկ Արցախի պաշտոնական շրջանակների՝ սեփական նախաձեռնությամբ, հայաստանյան իշխանությանը ներկայացված առաջարկներն անտեսվել են:
Ի դեպ, թեմային Արցախի խորհրդարանական ուժերից բացի անդրադարձել են արցախցի բազմաթիվ գործիչներ, հասարակական դեմքեր, պարզապես ակտիվ քաղաքացիներ, ինչն ակնհայտ է դարձնում, որ սրա հետ կապված խորն անհանգստություն կա:
Արցախի խորհրդարանը եզրակացնում է, որ նման որոշումների կայացումը հանգեցնելու է արցախցիների հիասթափությանն ու դժգոհությանը, որի արդյունքում կխթանվի արտագաղթը և բողոքների ալիքը, կխաթարվի Արցախի համար օրախնդիր՝ հավաքական վերադարձի ակնկալիքը։
Մեծ առումով, Արցախն Ադրբեջան համարող իշխանությունից այլ բան դժվար է ակնկալել, համենայնդեպս կարևոր է, որ Արցախից պաշտոնական դիրքորոշում և գնահատական է հնչեցվում»: