«Էդ արհավիրքը, որ 2018թ. հունվարի դրությամբ արդեն վերահաս էր, ո՞ւմ բանակցությունների արդյունքում էր». Փաշինյան
![]() ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ օրեր առաջվա հայտարարությանը, ՀՀ վարչապետին հարց ուղղեց, թե ի՞նչ արհավիրքի մասին էր խոսում Սերժ Սարգսյանը․ «Իրականության բացահայտման ճանապարհին այդ հայտարարությունը համարում եմ օգտակար։ Այդ հարցուպատասխանի կոնտեքստից զգացվում է, որ հարցը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ առաջացող բարդություններին։ Այն ժամանակ, երբ ինքը կայացրել է որոշում՝ վերստին առաջադրվել վարչապետի թեկնածու, ասում է, որ այդ պահին իմացել է վերահաս արհավիրքի մասին, սա մի հայտարարություն է, որը ոչ միայն վերահաստատում է 2018թ․ դրությամբ Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ մեր գնահատականները, այլև նոր նյուանս է ավելացնում և ավելի ուժեղացնում այդ գնահատականը։ Եթե վարչապետի թեկնածու առաջադրվելու պահին Սերժ Սարգսյանը գիտեր մոտեցող արհավիրքի մասին, դա զրոյացնում է այս ընթացքում նրանց այն հայտարարությունները, որ դիվանագիտական հաղթանակների իրավիճակում են եղել։ Էդ արհավիրքը, որ 2018թ. հունվարի դրությամբ արդեն վերահաս էր, ո՞ւմ գործողությունների ու վարած բանակցությունների արդյունքում էր։ Ինչո՞ւ այդ արհավիրքի մասին ժողովուրդը չի տեղեկացվել»,- ասել է Փաշինյանը: |

Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիի ուղերձը հարևան երկրներին
299Երեկ, 21:28
«Թրամփը պատրաստ է դադարեցնել հակամարտությունը նույնիսկ առանց միջուկային համաձայնագրի, եթե Թեհրանը թույլ տա ազատ նավարկություն Հորմուզի նեղուցով». #WSJ
203Երեկ, 20:39
Ռուսաստանը և Սիրիան հուշագիր են ստորագրել ռուսական ռազմաբազաների ապագայի վերաբերյալ
287Երեկ, 17:12
«Հայաստանի առումով Ռուսաստանի իրարանցման հարցում «փնտրեք» Ղազախստանի հանդեպ մտահոգությունը». Հակոբ Բադալյան
128Երեկ, 15:24
Մհեր Գրիգորյանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչաապետ Ժասլան Մադիևի հետ
434Երեկ, 13:54
«Մի քանի երկրներ աշխատում են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները վերսկսելու ուղղությամբ։». Արաղչի
515Երեկ, 13:06
