«Ավելի սարսափելի տեղ ենք հասել. ՊՆ-ն զոհերի մասին չի էլ հաղորդում». Գեղամ Մանուկյան
![]() «Զինապահում» չկան 44-օրյա պատերազմում մեր նահատակների, զոհվածների բոլորի անունները: Հրապարակված չեն 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բոլոր զոհվածների անունները, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Անցած տարի «Զինուժ» ծրագիրը որոշեցի նայել. սեպտեմբերի 13-ին (նույն օրն են զոհվել) ամբողջ հաղորդման մեջ մի բառ չասաց, որ մեր Զինված ուժերի 264 զինծառայող է զոհվել երեք տարի առաջ։ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին, Արցախի Պաշտպանության բանակի զոհերի անունները Պաշտպանության նախարարությունը տրամադրեց ինձ, բայց՝ գաղտնի գրությամբ, որպեսզի ես հատիկ-հատիկ անունները չկարողանամ հրապարակել: Չկան այդ ցանկերը: Ճիշտ է, «Զինապահում» հիմա կան նահատակների մասին կենսագրություններ, բայց բոլորինը չէ, որ կան: Ինչ վերաբերում է վերջին շրջանում զոհերի թվին, մի ահավոր բան է կատարվում: Հայաստանի մամուլում միշտ եղել է ոսկե օրենք․ բանակում զոհի մասին ոչ մեկս իրավունք չունեինք խոսելու, մինչև Պաշտպանության նախարարությունը չհայտարարեր: Մեզ համար դա սրբություն էր, որովհետև բոլորս հասկանում ենք՝ զոհի մասին լուրը տաս, չասես «Գեղամ Մանուկյան», ամբողջ Զինված ուժերում ծառայողների ծնողների սիրտը պայթելու է: Հիմա, վերջին շրջանում վեջները չի, ով որտեղից ինչ լսում է՝ տպում է: Անունը չկա, երկու-երեք օր անուն չեն հրապարակում, բայց հիմա ավելի սարսափելի տեղ ենք հասել․ այլևս Պաշտպանության նախարարությունն իր զինծառայողի եղերական մահը, ինքնասպանությունը, սպանությունը, դժբախտ դեպքը (ոնց կուզեք) չի էլ հաղորդում»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ |

«Ռոսատոմ»-ն սկսել է ռուս մասնագետներին վերադարձնել Իրանի Բուշերի ատոմակայան
18702:16
Բարենցի ծովում 1942 թվականին խորտակված գերմանական նավ են հայտնաբերել (տեսանյութ)
23900:08
ԻՀՊԿ նախկին գլխավոր հրամանատարը նշանակվել է Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար
182Երեկ, 23:52
«Ինչպես են կառուցվում բռնակալությունները, և ինչ փուլերով է սկսվում անկումը». Ստեփան Դանիելյան
177Երեկ, 23:12
25 միլիոն դրամից ավելի աշխատավարձ և նոր «Տոյոտա»․ Վեհափառի գործով հանրային մեղադրողի ու նրա տիկնոջ 2025թ. հայտարարագիրը
200Երեկ, 22:42
«ԱՄՆ-ի ուժի պրոյեկցիան Մերձավոր Արևելքում լրջագույն խնդիրներ ունի». Վարդան Ոսկանյան (լուսանկար)
192Երեկ, 22:06
