«Իսրայելի հարևան երկրները մտադիր են հարաբերությունների կարգավորումից հետո հարձակվել նրա վրա»․ ԶԼՄ-ներ
![]() Իսրայելի պետական Kan հեռուստառադիոընկերությունը պնդում է, որ հարևան երկրները մտադիր են առերևույթ կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ, ապա խախտել ձեռք բերված պայմանավորվածությունները և նոր առճակատում սկսել հրեական պետության դեմ։ Ըստ Kan-ի՝ Մերձավոր Արևելքի երկրներից մեկի ներկայացուցիչները տարածաշրջանի մեկ այլ երկրի խորհուրդ են տվել «մարտավարական ճկունություն ցուցաբերել և համաձայնության գալ Իսրայելի հետ»։ Հրապարակման համաձայն՝ այս քայլի նպատակը իսրայելական կողմի «զգոնությունը թուլացնելն» էր՝ «միաժամանակ ավելի լայնածավալ առճակատման նախապատրաստվելով»։ Ենթադրվում էր, որ համաձայնությունը կկնքվի միայն այնուհետև այն խախտելու և հրեական պետության վրա հարձակվելու նպատակով։ Իր հերթին i24News-ը նշում է, որ այս տեղեկության հրապարակումը հետաձգվել էր իսրայելական ռազմական գրաքննության կողմից։ Այժմ հրապարակումը թույլատրվել է, սակայն գրաքննությունը շարունակում է արգելել երկրների անունների հրապարակումը։ Միաժամանակ i24News-ը պնդում է, որ հարաբերությունների ձևական կարգավորման վերաբերյալ առաջարկը եղել է արաբական երկրներից մեկից։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
