Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից Սյունիքով անցնող երթուղու նկատմամբ վերահսկողությունն օպտիմալ լուծում կլիներ»․ Զախարովա

195
Չորեքշաբթի, 28 փետրվարի, 2024 թ., 17:06
«ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից Սյունիքով անցնող երթուղու նկատմամբ վերահսկողությունն օպտիմալ լուծում կլիներ»․ Զախարովա

ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից Սյունիքով անցնող երթուղու նկատմամբ վերահսկողությունն օպտիմալ լուծում կլիներ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «ՀՀ իշխանությունները կողմ են արտահայտվել տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը՝ առաջնորդվելով ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքներով։ Ադրբեջանական կողմից ևս նման մոտեցման դեմ առարկություններ չեն եղել։ Այս հարցը մանրամասն քննարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մասնակցությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, սակայն ներկայումս գործընթացը կանգ է առել հայկական կողմի դիրքորոշման պատճառով: Ռուս սահմանապահներն առանց այդ էլ գտնվում են Սյունիքի մարզի հարավում, նրանք պաշտպանում են Հայաստանի և Իրանի միջև սահմանը։ Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների՝ «խաղաղության խաչմերուկ» նախագծին, ապա Մեղրիի կամ այլ երթուղու այլընտրանք չէ: Ավելի շուտ, դա ավելի լայն հեռանկար է տարածաշրջանային և ենթատարածաշրջանային հաղորդակցությունների ապագայի վերաբերյալ»,- ասել է Զախարովան։