Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ.

«Հայաստանի միակ ճանապարհն Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն է». Ալիևը կրկին սպառնում է

213
Երկուշաբթի, 26 փետրվարի, 2024 թ., 18:30
«Հայաստանի միակ ճանապարհն Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն է». Ալիևը կրկին սպառնում է

«Հայաստանն ու նրա հովանավորները հավատում էին, որ իրենց ոչ ոք չի պատժի։ Սխալվել են, և այսօր էլ են սխալվում։ Այս մասին փետրվարի 26-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի Հանրապետության բռնազավթված Իվանյան բնակավայրի (Խոջալու) ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

«Հայաստանը, որը փորձում է նոր տեր գտնել՝ շտապելով ինչ-որ մեկի գիրկը, պետք է իմանա, որ իր միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն ու Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելն է»,- ասել է Ալիևը։