Ուկրաինա են մատակարարվել տասնյակ M113 զրահափոխադրիչներ
725
Հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ., 22:36
![]() Ուկրաինա են մատակարարվել տասնյակ M113 զրահափոխադրիչներ, մոտ ապագայում սպասվում է ևս մի քանի հարյուրի ժամանումը։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարության ղեկավար Ռուստեմ Ումերովը: «Մենք ստացել ենք նոր M113 զրահափոխադրիչներ՝ վիրավորներին տարհանելու համար։ Տասնյակ տարհանման զրահամեքենաներ արդեն հասել են Ուկրաինա»,- ասել է նա։ Ումերովը չի հստակեցրել, թե որ երկրից է մատակարարվել զրահատեխնիկան և հայտարարել է, որ դրանք արդեն փոխանցվել են Ուկրաինայի Զինված ուժերին։ Մինչ այս Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել էր, որ արևմտյան երկրները պետք է Կիևին փոխանցեն բացարձակապես ողջ սպառազինությունն ու տեխնիկան։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
