«Դա չի նշանակում, որ Զեյնալիին անմիջապես կուղարկեն Երևան». Բյուլբյուլօղլի
645
Չորեքշաբթի, 21 փետրվարի, 2024 թ., 13:18
![]() Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին անդրադարձել է Մոսկվայում ադրբեջանցի ռազմական հանցագործ Քյամիլ Զեյնալիի ձերբակալությանը: Ադրբեջանական Caliber գործակալության հետ զրույցում Բյուլբյուլօղլին հայտնել է, որ Զեյնալին ձերբակալվել է Հայաստանի պահանջով: «Հայկական կողմը նրան մեղադրում է Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։ Այն, որ նրան ձերբակալել են Հայաստանի պահանջով, չի նշանակում, որ նրան նստեցնելու են ինքնաթիռ և անմիջապես ուղարկեն Երևան։ Ոչ, այդպես չի լինում: Սպասվում է դատարանի որոշումը, որը կպարզի, թե որքանով է հիմնավորված հայկական կողմի պահանջը»,- ասել է նա: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
