ԵՄ ղեկավարությունն սպառնացել է, որ Պուտինը կկրի Նավալնիի մահվան պատասխանատվությունը
![]() Ռուսական բանտում մահացած ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի այրին՝ Յուլիա Նավալնայան, Բրյուսելում հանդիպել է ԵՄ առաջնորդների, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Հանդիպման կադրերը հրապարակել է Sky News-ը։ Նավալնայան ելույթ է ունեցել նաև ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում, ինչի մասին հայտնել է Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։ Եվրոմիության արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Ժոզեպ Բորելը Նավալնայային ցավակցություն է հայտնել ամուսնու մահվան կապակցությամբ։ «Վլադիմիր Պուտինն ու նրա ռեժիմը պատասխան են տալու Ալեքսեյ Նավալնիի մահվան համար. ինչպես ասաց Յուլիան, Պուտինը Ռուսաստան չէ, Ռուսաստանը Պուտինը չէ: Մենք կշարունակենք աջակցել Ռուսաստանի քաղաքացիական հասարակությանը և անկախ լրատվամիջոցներին»:
|

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
