«Տո՞ն, թե՞ ողբերգություն». Ավդեևկայի գրավման համար Ռուսաստանը տվել է 50 հազար զոհ
![]() Ավդեևկայի համար ճակատամարտը խլեց ռուսական բանակի 50 հազար զինվորի կյանք։ Այս մասին փետրվարի 18-ին հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի Տավրյան ուղղության պաշտպանության ուժերի մամուլի կենտրոնը։ Ըստ ուկրաինական կողմի՝ Ավդեևկայի վրա ռուսական բանակի լայնածավալ հարձակումը, որը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին, ավարտվել է ռուսական կողմի համար աներևակայելի կորուստներով՝ զոհվել է 47 հազար զինվոր, ոչնչացվել 364 տանկ, 248 հրետանային համակարգ, 748 զրահատեխնիկա, ավտոմեքենաներ և 5 ինքնաթիռ։ Հիշեցնենք, որ փետրվարի 18-ի գիշերը Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարեց Ավդեևվկայից Պաշտպանության ուժերի հաջող դուրսբերման մասին՝ դեպի քաղաքից դուրս նախապատրաստված բնագծեր։ Նահանջը հսկել է Ուկրաինայի Զինված ուժերի էլիտար 3-րդ գրոհային բրիգադը, որը ռուսներին թույլ չի տվել քաղաքի պաշտպաններին առնել «կաթսայի» մեջ։ Ռուս զինվորական, հայտնի բլոգեր Անդրեյ Մորոզովը՝ Մուրզը, գրում է. «Ավդեևկայի արյունալի գրավման համար ռուսական հրամանատարությունը չպետք է պարգևներ ստանա, այլ միասին բանտ նստի։ Ընդամենը 4 ամսում Ռուսաստանի Զինված ուժերի կորուստներն այս հատվածում գերազանցել են այն կորուստները, որոնք Ռուսաստանը կրել է աֆղանական պատերազմում»։ Մուրցը հայտարարել է, որ Ուկրաինայի ռազմական հրամանատարությունը հերթական անգամ վարպետորեն գերազանցել է ռուսականին և իր բոլոր ստորաբաժանումները դուրս է բերել ավերված Ավդեևկայից։ Մեկ այլ ռուս Մաքսիմ Կալաշնիկովը գրում է, որ Ռուսաստանը պետք է նշի ոչ թե տոն, այլ ողբերգություն. «Ռուսները չկարողացան շրջապատել ուկրաինական ստորաբաժանումները, որոնք կարողացան լքել ավերված քաղաքը։ Ավելին, ամիսներ տևած գրոհի ընթացքում ռուս զինվորականներն այնպիսի մեծ կորուստներ ունեցան, որ անհնար է տոնել Ավդիևկայի գրավումը։ Սա տոն է՝ արցունքոտ աչքերով։ Պարզվեց, որ ստորաբաժանումներից շատերն ուղղակի ջնջվել են երկրի երեսից»։ |

Մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր
2511:00
«Մահվան հանգամանքները ՔԿ-ն չի հրապարակում»․ Ոսկան Սարգսյան
3510:54
Այս անգամ ձեռնաշղթաները Գագիկ Ծառուկյանի հագով էին (տեսանյութ)
4110:42
«Այս հիստերիկ խուլիգանի պահվածքին նայեք»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
8810:24
«Թունդ նիկոլականն աշխատավոր մարդկանց սպառնում է նստեցնել»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
9509:18
ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. «Ժողովուրդ»
10409:12
