Քննչական կոմիտեն չի պատրաստվում ընտանիքին հանձնել Նավալնիի մարմինը
668
Շաբաթ, 17 փետրվարի, 2024 թ., 17:48
![]() «Ուղղիչ գաղութ-3»-ը հայտարարել է, որ իրենք շահագրգռված են Նավալնիի մարմինը հնարավորինս շուտ հանձնել ընտանիքին, ասել է Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի տնօրեն Իվան Ժդանովը։ «Գաղութը հայտարարել է, իբր իրենք շահագրգռված են դիակը հնարավորինս շուտ հանձնելու հարցում: Այժմ, սակայն, Քննչական կոմիտեում ակնհայտ է դարձել, որ չեն էլ պատրաստվում դիակը հանձնել։ Պարզվել է նաև, որ Սալեխարդի և Լաբիթնանգիի դիահերձարաններում դի չկա»,- գրում է Ժդանովը սոցցանցերում։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ մինչև ստուգումը չավարտվի, Նավալնիի մարմինը հարազատներին չեն տա։ «Այժմ Քննչական կոմիտեն ուղղակիորեն ասում է, որ մինչև ստուգումը չավարտվի, Ալեքսեյի մարմինը հարազատներին չեն տա»,- հայտնում է Կիրա Յարմիշը: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
