Նավալնիի մայրը հրաժարվում է ընդունել որդու մահը
![]() Ուղղիչ գաղութում մահացած ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան, հրաժարվել է ընդունել ցավակցությունները։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է, որ չի հավատում որդու մահվանը։ «Ցավակցություններ չեմ ուզում լսել։ Մենք տեսանք մեր որդուն գաղութում [փետրվարի 12-ին], հանդիպել էինք: Նա ողջ էր, առողջ, կենսուրախ»,- ընդգծեց նա։ Ավելի վաղ Վլադիմիրի շրջանային դատարանը հայտնել էր, որ ընդդիմադիրը նախորդ օրը մասնակցել է Կովրովի քաղաքային դատարանի նիստերին և իրեն լավ է զգացել։ Նա հանդիպումներին մասնակցել է տեսակապով։ Փետրվարի 16-ին դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ Ալեքսեյ Նավալնին մահացել է «Բևեռային գայլ» թիվ 3 ուղղիչ գաղութում։ Զբոսանքից հետո նա վատ է զգացել և գրեթե անմիջապես կորցրել է գիտակցությունը։ Ընդդիմադիրի մահվան պատճառը, նախնական տվյալներով, պոկված թրոմբն է եղել։ Նշվում է, որ բժիշկները փորձել են վերակենդանացնել Նավալնիին, սակայն չեն կարողացել։ Միևնույն ժամանակ, ըստ ռեանիմատոլոգ Ալեքսանդր Պոլուպանի, որը բուժել է քաղաքական գործչին 2020 թվականի օգոստոսին, «թրոմբոէմբոլիզմի» ախտորոշումը, որ Նավալնիին տրվել է FSIN-ում, չարտոնված է և կարող է հաստատվել միայն դիահերձման արդյունքների հիման վրա։ Նա բացատրել է, որ զննել է ընդդիմադիրին և նրա մոտ թրոմբոէմբոլիայի վտանգ չի հայտնաբերել։ |

Մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր
2511:00
«Մահվան հանգամանքները ՔԿ-ն չի հրապարակում»․ Ոսկան Սարգսյան
3510:54
Այս անգամ ձեռնաշղթաները Գագիկ Ծառուկյանի հագով էին (տեսանյութ)
4110:42
«Այս հիստերիկ խուլիգանի պահվածքին նայեք»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
8810:24
«Թունդ նիկոլականն աշխատավոր մարդկանց սպառնում է նստեցնել»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
9509:18
ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. «Ժողովուրդ»
10409:12
