Ռուսական հարվածի հետևանքով Խարկովում 5 հոգանոց ընտանիք է զոհվել
![]() Ռուսական անօդաչուների հարվածի հետևանքով ուկրաինական Խարկով քաղաքում բռնկված հրդեհի հետևանքով մի ամբողջ ընտանիք է զոհվել՝ ծնողներն ու երեք փոքր երեխաները։ Այս մասին գրում են ուկրաինական ԶԼՄ-ները։ «Ամենամեծ որդին՝ Ալեքսեյը եղել է 7 տարեկան, միջնեկը՝ Միխայիլը՝ 4 տարեկան, կրտսերը՝ Պավելը՝ 7 ամսական։ Երեխաներ, որոնք դեռ կյանք չէին տեսել, մահացել են ռուսական խելագարության հետևանքով։ Զոհվել է ևս մեկ ընտանիք՝ ամուսինը և կինը»,- նշել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ու ցավակցել զոհվածների հարազատներին։ Զելենսկին ասել է, որ քաղաքում փրկարարական աշխատանքները շարունակվում են, հաջողվել է փրկել 4 մարդու, այդ թվում 1 երեխայի։ Տասնյակ մարդիկ տարհանվել են։ «Յուրաքանչյուրի օգնությունը ծայրահեղ կարևոր է։ Կարևոր է նաև հասկանալ, որ ահաբեկչությունը չի կարող անպատիժ մնալ, չի կարող մնալ առանց արդարացի պատասխանի։ Ահաբեկիչները պետք է պատրաստվեն այս պատերազմին, որը սկսել են»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ |

Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ կա 1 զոհ, 1 վիրավոր
11621:24
Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր
12718:18
20-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը
10817:30
«Նախնական տեղեկություններով՝ զինծառայող է ինքնասպան եղել»․ Լիա Սարգսյան
12313:30
30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայի մեջ, ապա նաև խոտերի մեջ
11810:24
Պանամայում 7.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
173Երեկ, 23:00
