Երևան`   +9 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Լիսիչանսկում հրետակոծության հետևանքով 28 մարդ է զոհվել

633
Կիրակի, 04 փետրվարի, 2024 թ., 10:48
Լիսիչանսկում հրետակոծության հետևանքով 28 մարդ է զոհվել

Լիսիչանսկում սրճարանի և հացի փռի հրետակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ, ևս տասը վիրավոր է, այս մասին հայտնել է «Լուգանսկի տեղեկատվական կենտրոն»-ը։ Զոհերի թվում երեխա կա։

ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել է, որ դատապարտում է տեղի ունեցածն ու հարվածների մասին տեղեկությունը փոխանցելու է միջազգային կազմակերպություններին։
Ուկրաինայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել Մոսկվայի մեղադրանքները։