Թբիլիսիի հայկական եկեղեցին մոտ ապագայում հանրության համար անհասանելի կլինի և կփլվի. ահազանգ
![]() «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ն ահազանգում է. «Թբիլիսիի երբեմնի ամենաբարձր գմբեթով եկեղեցին՝ Շամխորեցոց Սուրբ Աստվածածինը (կամ Կարմիր Ավետարան) շուտով կդառնա անհասանելի և շենքերով շրջապատված՝ թողնելով մտավախություն, որ ոչ ոք չի պատրաստվում վերականգնել այս եկեղեցին կամ վերադարձնել տիրոջը, մինչև այն վերջնականապես փլվի և նմանվի Թբիլիսիի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցուն, որը վերջնականապես ավերվել է հորդառատ անձրևներից։ Հիշեցնենք, որ 2018 թվականին կիրակնօրյա մեկ պատարագից հետո, Հավլաբարի Էջմիածնի եկեղեցու մի խումբ հավատացյալներ խաղաղ երթով շարժվեցին դեպի Կարմիր Ավետարան եկեղեցի, որտեղ եկեղեցու պատի մոտ տեղի ունեցավ մոմավառություն և աղոթք։ Ցավոք, պետք է նշել, որ այսօր այս պատը նույնպես անմատչելի է՝ մի կողմից հյուրանոցի պահակային սենյակն է, մյուս կողմից՝ հավանաբար, նույն հյուրանոցի կայանատեղին, իսկ պատի երկայնքով տնկված եղևնիները՝ բավականին մեծացել են, ինչպես բարձրությամբ, այնպես էլ լայնությամբ: Բացի այդ, 2023 թվականի վերջին եկեղեցուն հարող ավտոկայանատեղիում տեղադրվել է պաստառ, որի համաձայն տարածքը վաճառվում է, ինչը հիմք է տալիս մտածելու, որ եկեղեցին մոտ ապագայում հանրության համար անհասանելի կլինի: Կոչ ենք անում բոլոր նրանց, ում պարտականության մեջ է մտնում այդ հարցը, ուշադրություն դարձնել ժամանակին, քանի դեռ ուշ չէ։ Հույս ունենք, որ դեպի Եվրոպա քայլող Վրաստանի կառավարությունը պատմամշակութային արժեքներին ճիշտ վերաբերմունք կցուցաբերի»։ |
Մարտի 5-ին կկայանա «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)
104Երեկ, 23:06«Կաղնու և խաչի միաձուլումը՝ որպես սրբազան հավերժության խորհրդանշան»․ Համլետ Պետրոսյան (լուսանկար)
27023.02.2025, 03:06Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը
29723.02.2025, 01:36Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրն է
96219.02.2025, 11:36«Մահվանը պարտված Ավետիքի դեմքը մեր պարտության դեմքն էր». Մարինե Պետրոսյան
121518.02.2025, 23:54Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորել է Սիրիայի նախագահին
134617.02.2025, 22:18